Լուրեր

«Լավ, դուք մոռացե՞լ եք, թե ո՞ր երկրի ԱԳՆ-ն եք». Արմեն Աշոտյան

12.07.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 
«ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր։
 
Ավելի լավ է շարունակեիք լռել, քան նման անատամ գնահատականներ տայիք։
 
Դժվա՞ր էր, թե վախենում էիք այս առիթով խոսել ներկայիս Թուրքիայի տարածքում ավիրված, ոչնչացված, սեփականացված, կրոնափոխված ու պղծված հսկայական հայկական հոգեւոր-մշակությային ժառանգության մասին։
Դժվա՞ր էր թե վախենում էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը եւ հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը։
 
Ձեզ միայն ՅՈՒՆԵՍԿՈ-ի թեմա՞ն էր հետաքրքրում։
 
Լավ, դուք մոռացե՞լ եք, թե ո՞ր երկրի ԱԳՆ-ն եք։
 
Ձեր արձագանքի ո՞ր մասն էր հայկական։
 
Հայաստանի անունը հայտարարության մեջ որ փոխեիք, օրինակ, Շվեդիայով, ի՞նչ էր փոխվելու»։

← Վերադառնալ ցուցակին