Լուրեր

«Հպարտանում եմ մեր ժողովրդի միասնականությամբ ու պատվախնդրությամբ». Արտակ Զաքարյան

18.07.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հպարտանում եմ մեր ժողովրդի միասնականությամբ ու պատվախնդրությամբ։

Խոսքս Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցների մասին է։

Հարգանքս ձեզ սիրելիներս։

Ադրբեջանի կազմակերպած խղճուկ ակցիան՝ ընդդեմ հայկական ծիրանի վաճառքի, հակառակ արդյունք է տալիս։

Վստահ եմ հիմա ռուսաստանցիների շրջանում ավելի մեծ ուշադրություն և հարգանք է ձևավորվելու հայ համայնքի նկատմամբ»:

← Վերադառնալ ցուցակին