Լուրեր

Արցախի ղեկավարությունը պարտավոր է համախմբել ազգային ներուժը, ոչ թե նպաստել դրա ջլատմանը. Աշոտյան

19.08.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
« Արցախը համայն հայությանն է՝ անկախ քաղաքական հայացքներից։
 
Արցախի ղեկավարությունը պարտավոր է համախմբել ազգային ներուժը, ոչ թե նպաստել դրա ջլատմանը։
 
Արցախի ղեկավարը ոչ թե անձ է, այլ ինստիտուտ։
 
Արցախը մշտապես եղել է սրբատեղի, որի սահմաններից սկսած մինչեւ Ստեփանակերտ բոլորը անխտիր մի կողմ են դրել հայաստանյան քաղաքական տարաձայնությունները։
 
Դուք պատկերացնու՞մ եք, թե այսօրվա հայտարարությունները ինչպես են օգտագործվելու բոլորիս դեմ թշնամու կողմից։
 
Ազատ անկման մեջ ենք ու անդունդի հատակը դեռ չի երեւում» :

← Վերադառնալ ցուցակին