Լուրեր

Մրոտում են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանն ու Արցախը. Աշոտյան

25.08.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

 
«Հանրայինի եթերում Անդրանիկ Քոչարյանը շարունակում է այս ապազգային իշխանությունների դավադիր քարոզչությունը՝ հարցականի տակ դնելով հայկական բանակի ապրիլյան հաղթանակը։
 
Ադրբեջանական քարոզչամեքենան 4 տարում չի կարողացել հասնել նրան, ինչին լծվել է ողջ նիկոլ-ինֆոն։
2016-ի ապրիլին մեր տղաների արյամբ վաստակածը ներքաղաքական ճղճիմ բրբրդոցու համար հորթի հրճվանքով թշնամուն նվիրում եք, որ ի՞նչ անեք։
 
Ձեզ թվում է, թե Սերժ Սարգսյանին կամ Հանրապետականին եք վնասու՞մ։
Մի՞թե այդքան կարելի է ատել սեփական պետությունն ու հայրենիքը, որ ներքին քաղաքական շահերի համար մրոտել մեր պետության նորագույն պատմության հանգուցային էջերից մեկը:
Ինչքա՞ն, մեղմ ասած, տկար եւ սնանկ պետք է լինել, որ Հայաստանի Հանրայինի եթերում հայտարարել, որ ադրբեջանական ՅԱՇՄԱՆ Ապրիլյան պատերազմի ժամանակ հասել է հաջողության։
Իզուր եք նրան Հանրային հրավիրել։
 
Միանգամից AzTV-ին հարցազրույց տայիք։
Մեր դեմ արշավ եք տանում՝ թուրքերի հետ միասին տեղեկատվական նույն մուղամը քաշելով։
 
Չե՞ք հասկանում, որ մրոտում են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանն ու Արցախը»:
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին