Լուրեր

Սիրում եմ քեզ, Արցախ ջան. Մարգարիտ Եսայան

02.09.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Շնորհավոր, ԱՆԿԱԽ ՈՒ ԱԶԱՏ ԱՐՑԱԽ ՋԱՆ, խնդրում եմ, մնա այդպիսին, ղարաբաղցու կողդ երբեք չթուլացնես ոչ թուրքի եւ ոչ էլ թավիշի առաջ, պահիր քո ոգին, պահպանիր ինքդ քեզ եւ դրանով կպահպանես ամբողջ Հայաստանը եւ հային։ Սիրում եմ քեզ, Արցախ ջան, սիրեցի էն օրերից, երբ սովետի տարիներին քո խելացի եւ ջերմ դպրոցականներից նամակներ էի ստանում «Պիոներ Կանչ» թերթում եւ երկյուղածությամբ պատասխանում էի այդ գրագետ , խելացի եւ հայաստանակարոտ նամակներին։
 
Հետո, երբ առաջին անգամ Ղազախի ճանապարհով ընտանիքիս հետ եկա Ստեփանակերտ, 1987-ին, ես հասկացա, որ դու իմ, բոլոր հայերի արյան սնուցող երակն ես եւ քանի դու կաս եւ այսքան ուժեղ ես, մաքուր եւ այսքան՝ հայ ու ղարաբաղցի, մեզ ոչինչ եւ ոչ մի ոչնչություն չի կարող հաղթել...
Պինդ գրկում եմ քո սարերը, այգիները, լեռները, քո ջերմ մարդկանց եւ խնդրում եմ որդիաբար՝ պինդ կաց, հանկարծ չթուլանաս...
 
Դու, մեր Արցախն ես, ամբողջ հայ ժողովրդի թիկունքն ես, հենման կետը, մեր հավատը եւ փրկությունը․․
 
․Լյոխ լյավ ա լինելու․․․»:

← Վերադառնալ ցուցակին