Լուրեր

Այժմ կարեւորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է. Շարմազանով

10.10.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։
 
Մի քանի դիտարկում այնուամենայնիվ.
 
Ռուսաստանը Հարավային Կովկասում ամրագրվում է որպես ամենաազդեցիկ խաղացող։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում, ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։
 
Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին եւս նախատեսված չէ։
Նշված չէ զորքերի /ադրբեջանականի մասին է այս դեպքում/ վերադարձ սեպտեմբերի 27-ի ելման դիրքեր։
Նախատեսվում է սկսել խաղաղ կարգավորման սուբստանտիվ բանակցություններ։ Ի՞նչ են ենթադրում դրանք եւ ի՞նչ է առաջարկվելու կողմերին կերեւա հետագայում։
 
Իսկ այժմ կարեւորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է։
 
Խաղաղություն եւ հաղթանակ մեր Հայրենիքին»։

← Վերադառնալ ցուցակին