Լուրեր

Տեղեկատվական պատերազմում անվտանգության ապահովումը պակաս կարեւոր չէ. Շարմազանով

11.10.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարեւոր առաջարկություն.

Արգելափակել ադրբեջանական ու թուրքական լրատվական կայքերի եւ սոցիալական ցանցերում հակահայկական թուրքամետ օգտատերերի էջերը Հայաստանի եւ Արցախի տարածքում։

Սա պետք է արվեր դեռ սեպտեմբերի 27-ից, բայց հիմա էլ ուշ չէ ։

Տեղեկատվական պատերազմում անվտանգության ապահովումը պակաս կարեւոր չէ»:

← Վերադառնալ ցուցակին