Լուրեր

Հիշում եք, չէ՞, մարդամեկի հարցազրույցը BBC-ին. Աշոտյան

19.11.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հիշում եք, չէ՞, մարդամեկի հարցազրույցը BBC-ին։
 
Պատերազմից մի ամիս առաջ էր։
Լրագրող Ստեֆան Սակուրն իր հարցով փաստացի գաղտնազերծեց, որ մարդամեկը իշխանության է եկել խաղաղության խոստումներով. «Դուք իշխանության եկաք խաղաղության խոստումներով, սակայն…»:
Սակայն նա իշխանության գալիս Հայաստանի հասարակությանը չէր խոստացել խաղաղություն, նման խոսք նրա ելույթներում դժվար է գտնել:
 
Այդ դեպքում ո՞ւմ էր խոստացել նշյալ խաղաղությունը, այդ պահին հայտնի չէր:
Հիշեք, որ BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց նրան։ Նա չհերքեց լրագրողի հնչեցրած միտքը:
Փաստացի նոյեմբերի 10-ին նա վերջապես կատարեց իր այդ խոստումը։ Կապիտուլյացիայի տեսքով։
Մեր հաշվին։ Արցախի հաշվին։
Հայրենիքի հաշվին։
Совпадение? Не думаю...
#հողատու»:
 
 

← Վերադառնալ ցուցակին