Լուրեր

Դժվար է ավելի ձախողակ լինել, քան անփառունակ դավաճանների թափուր հաստիքը լրացնելն է. Կարեն Ավագյան

26.11.2020

 Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Դժվար է ավելի ձախողակ լինել, քան անփառունակ դավաճանների թափուր հաստիքը լրացնելն է։ Ու դեռ խոսել այլոց ձախողումների մասին։
 
Սեփական աչքի գերանը չտեսնելն իհարկե դավաճանների միավորմանը բնորոշ է, բայց լռելն էլ է տարբերակ։
 
Արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնին վերջերս բազմած դավաճանի լավագույն բնութագրականը իր անառողջ ու կայացման ճանապարհին կիսատ մնացած կարիերան է։
Մարդը սեփական պետություն ծախածից պատրաստ եղավ պաշտոն ստանալ ընդամենը մի քանի օր պադավատ ունենալու համար։
 
Այսքանը, քո մասին՝ ավել ոչինչ,ավելիին արժանի չես»։
 
 

← Վերադառնալ ցուցակին