Լուրեր

Դու ի՞նչ գիտես Հայրենիքն ինչ է. Արտակ Զաքարյան

29.11.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկո՛լ, որքան էլ կամենաս ոչնչացնել Արցախը, միևնույն է, չի՜ ստացվելու։ Քո ստորագրած ստորացուցիչ զինադադարից չորս օր հետո, ի հեճուկս քեզ՝ հայոց բանակի ու ՌԴ նախագահի փրկած Արցախի մի անկյունում, մարդիկ այգի են հիմնում։

Հասկանո՞ւմ ես սա ինչ է նշանակում, պարոն դժբախտ ու դժգույն վարչապետ։ Ինչ էլ անե՛ս, Արցախը չի կոտրվելու։ Դու ավելի լավ է օծանելիքդ փնտրի, թե չէ դու ի՞նչ գիտես Հայրենիքն ինչ է։
#Արցախըվերականգնվելուէ
#Արցախըկրկինշենանալուէ
#Արցախնընդլայնվելուէ»:

← Վերադառնալ ցուցակին