Լուրեր

Դավաճանը պետք է գնա, այլ հարց չի քննարկվում. Մարգարիտ Եսայան

29.11.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չէ, դուք պատկերացեք՝ պարտվելուց եւ Գերմանիայի կապիտուլյացիայից հետո, Հիտլերը բունկերում նստած գյուլնազտատի հեքիաթներ կամ՝ չորրորդ դասարանի մակարդակի շարադրություններ գրեր, բացատրեր, թե էդ ոնց եղավ, որ սովետական զորքերը հասան Բեռլին․․.

Ասեր՝ ինքը մեղք չունի, դե, եթե կռիվը Ստալինգրադի տակ դադարեցներ, իրեն դավաճան կասեին, եթե միլիոններով գերմանացի զինվորների գլուխը չուտեր, իրեն դավաճան կասեին․․.

Չէ, դուք միայն պատկերացրեք․․.

Պատկերացրեք նաեւ, թե ինչպես նույն այդ պահին ֆրաու Եվան, մազերը կֆեներ, բոտեքս կաներ եւ թարս-թարս կնայեր գերմանացիներին․․․
Չէ, դուք միայն պատկերացեք․․․Պատկերացրեցի՞ք, դե, ուրեմն դավաճանը պետք է գնա, այլ հարց չի քննարկվում․․.»

← Վերադառնալ ցուցակին