Լուրեր

Երկիրը դարձել է ձախողված։ Բոլոր ձախողումների պատճառը Նիկոլ Փաշինյանն է

02.12.2020

Նախկին պատգամավոր, խորհրդային տարիներին անկախական պայքար ծավալած, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վերլուծել է վերջին 2,5 տարիներին ՀՀ իշխանության իրականացրած հետեւողական քայլերը, որոնք զրոյացրեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը՝ հանգեցնելով պատերազմի։

 

Մինասյանի համոզմամբ՝ հայ ժողովուրդը կարող էր հաղթել այս պատերազմում, բայց հաղթանակ չունեցանք մեկ հոգու՝ Փաշինյան Նիկոլի քաղաքականության արդյունքում․ նա ոչնչացրել է պետական ինստիտուտներն ու պետական էլիտաներին, մասնավորապես բանակային էլիտան։ 
«Միայն Փաշինյան Նիկոլի օր առաջ, ժամ առաջ հեռացումը կարող է մեզ փրկել ավելի կորուստներից։ Որքան շուտ նա հեռանա, այնքան հեշտ կլինի փրկել պետականության փշուրները,-Մինասյանը որպես թարմ օրինակ մատնանշում է կառավարության վերջին կադրային նշանակումները։ Բոլոր ձախողումների պատճառը՝ պաշտպանությունից մինչեւ մշակույթ, տնտեսություն մեղավորը այդ անձնավորությունն է, որը չարիքի պես գուժեց մեր պետության ողբերգությունը։ Երկիրը դարձել է ձախողված երկիր եւ բոլոր սոցիալական, տնտեսական կորուստները ակնհայտ են»,-նշում է  Մինասյանը։ 
 
Մանրամասները՝ տեսանյութերում։ 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին