Լուրեր

Վերջին ժամանակների կեղծ օրակարգ մցված հարցը ՝ ո՞վ է հանձնել հողերը. Հովհաննես Սահակյան

03.12.2020

Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Վերջին ժամանակների կեղծ օրակարգ մցված հարցը ՝ ո՞վ է հանձնել հողերը։
Հողը հանձնել է դավաճանն ու իր թիմը , ով այժմ առաջ է քաշում «կռվի դաշտում պարտվել ենք բոլորս» թեզը։
 
Ոչ, հարգելիներս։
 
Այս պատերազմում պարտվել է միայն ու միայն դավաճանը։ Գրչի մեկ հարվածով ՝որոշելով մի ողջ հաղթանակած ազգի ճակատագիրը։
 
Նա իրականացրեց իր «կառուցողական ու կիրթ» ընկերոջ երազանքը՝ առանց կռվի հանձնելով Շուշին, Հադրութը,
Քարվաճառը․․․(Արցախի բնական ռեսուրսների 70 %)
 
Պետք է հստակ ֆիքսել մի բան, որ այս պատերազմում հաղթել են
• Մինչև վերջ մարտնչող զինվորները
• Ընկույզ վաճառող արմավիրցի փոքրիկը
• Փողոցներից անիվներ հավաքող երեխաները
• Բացիկներ,նկարներ, ու խաղալիքներ վաճառող երեխաները
• Թիկունքն ամուր պահող ու օրնիբուն մատակարարումներ անող տղաները
• Պաշտպանական ցանցեր գործող, բարձ ու քնապարկ կարող կանայք
• Զինվորին նամակ ու քաղցրավենիք ուղարկող աղջիկները…
Եվ ուրեմն պարտվել եք դուք ,հող հանձնել եք դուք և օր առաջ պետք է հեռանաք հողատուներով»։

← Վերադառնալ ցուցակին