Լուրեր

Այսօր ոտնահարված է ազգի արժանապատվությունը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը. Դավիթ Համբարձումյան

05.12.2020

Մասիս քաղաքի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կոչով դիմել է քաղաքացիներին.

 
«Դիմում եմ Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին: Հայրենակիցներ, մենք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներս, ամենամոտն ենք կանգնած մեր ազգաբնակչությանը և գիտենք մարդկանց ամենօրյա խնդիրները:
 
Այսօր, սակայն, այդ խնդիրներն անգամ մղվել են երկրորդ պլան: Այսօր ոտնահարված է ազգի արժանապատվությունը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը: Դրա միակ մեղավորը վարչապետ Փաշինյանն է իր արկածախնդիրների խմբակով:
 
Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ նրա հրաժարականը պահանջող համայնքներին և միասին սկիզբ դնել ազգային փրկության»:

← Վերադառնալ ցուցակին