Լուրեր

Ոչ մի պետության սահման չի գծվում միակողմանի. Արտակ Զաքարյան

21.12.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Եթե Նիկոլի գործողությունները չլինեին դավաճանական, ապա նա կօգտվեր երկրում ստեղծված իրավիճակից: Նա կհեռանար, հայտարարելով, որ հայ ժողովուրդը դեմ է իր կառավարմանը, և թեկուզ հաստատվել է խաղաղություն, այնուամենայնիվ այդ խաղաղության պայմանները պետք է բանակցվեն դետալացված և մինչև վերջ:
 
Նա պետք է հայտարարեր, որ հանուն իր երկրի, հնարավորություն է տալիս այլ քաղաքական ուժերին՝ բանակցություններ սկսել, հայտարարության բոլոր կետերի կատարման վերաբերյալ, այնպես, որ դրանք ընդունելի լինեն նաև հայ ժողովրդի համար: Նիկոլը չի արել և չի անում դա, թույլ տալով, որ նոյեմբերի 10-ից հետո եղած բանակցային բոլոր հնարավորթյուններն ու բացերը լուծվեն հօգուտ ադրբեջանի:
 
Ոչ մի պետության սահման չի գծվում միակողմանի, առանց հաշվի առնելու այդ սահմանի առանձնահատկությունները: Սովետական Հայաստանն ու սովետական ադրբեջանը ապրել են այլ համակարգում, այլ գաղափարների տակ և այսօր այն գոյություն չունի: Չկա նաև որևէ իրավական հիմք՝ այդ սահմաններին անցնելու համար: Դա նշված չէ նաև նոյեմբերի 10-ի հայտարարության տեքստում:
Պատերազմն ավարտվել է այնտեղ, որտեղ կանգ են առել կողմերի ռազմական ստորաբաժանումները: Չկան նշված ժամկետներ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային դեմարկացիա անցկացնելու վերաբերյալ: Հետևաբար այդ հարցը բանակցային հարցերից մեկը պետք է լինի: Այս շտապողականությունից ու Նիկոլի կապիտուլիացիոն քաղաքականությունից օգտվում է միայն ադրբեջանը:
Նիկոլը փոշիացրել է բանակցություններ բացելու, իրավիճակն Արցախում ու Հայաստանի սահմաններին շտկելու բոլոր հնարավորությունները: Նիկոլը վաճառելով ամեն ինչ, միտումնավոր կամ անգրագիտությամբ ձախողելով պատերազմի ողջ ընթացքը՝ հայ ժողովրդին հասցրել է իր պատմության ամենավտանգավոր կետին: Հիմա էլ լայնածավալ պայքար է սկսել իր ժողովրդի դեմ՝ հանուն իր խղճուկ իշխանության:
 
Հայաստանում ուժային կառույցները ցույց տվեցին, որ կամ պետք է դուրս գան ծառայությունից, եթե ունեն պատիվ ու նվիրվածություն Հայրենիքի առջև: Կամ էլ պետք է կախվեն աշխատավարձից, ու դուրս գան սեփական ժողովրդր դեմ՝ պաշտպանելով Նիկոլի դավաճանական գործողություններն ու անգործությունը:
Նման ոստիկանները, նման զինվորականները, նման դիվանագետները պե՞տք են մեզ արդյոք»:
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին