Լուրեր

Հարգելի ոստիկանություն, խելքի եկեք, դրանով ձեզ են վարկաբեկում. Մարգարիտ Եսայան

25.12.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Լուրջ կասկած ունեմ, որ երեկ Երեւանում ՀՀ քաղաքացիներին ծեծող, հարվածող, քաշքշողները, որ ՀՀ ոստիկանի համազգեստ էին կրում, ամենեւին էլ ոստիկան չեն, դրանք ինչ-որ հաստավիզի գամփռներ են, որոնց հագցրել են ոստիկանի համազգեստ եւ քսի տվել ժողովրդի վրա...
 
Հարգելի ոստիկանություն, խելքի եկեք, դրանով ձեզ են վարկաբեկում...
 
Եթե գլխավոր ոստիկանապետը դա չի հասկանում, որովհետեւ նիկոլի հետ դասարանցի են, ընկեր, ուրեմն, արժանապատիվ ոստիկաններ, մտեք դրա մոտ եւ բացատրեք, թե ինչը ինչից առաջ է․․․»:

← Վերադառնալ ցուցակին