Լուրեր

Թուրքական մուղամի տակ կհանձնեն եւս մի քանի գյուղ. Աշոտյան

04.01.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երբ երկու հայկական պետականությունները աշխարհաքաղաքական մեծածախ աճուրդի հանած եւ թշնամուն վաճառած դավադիր ստահակների ոհմակը մի հատ էլ անվտանգության խորհրդի նիստ է անում, գլխիդ կափարիչը թռնում է թե սրանց քաղաքական գոյության փաստից, թե սպասվելիք նոր դավաճանական գործարքներից։
 
Շատ շուտով ձեզ կկտեն նոր «ճանապարհային միջանցքներով», Սիլաչիով Ստամբուլ կամ Բանգլադեշով Արգենտինա հասնելու «աննախադեպ» հնարավորություններով, ու այդ թուրքական մուղամի տակ կհանձնեն եւս մի քանի գյուղ ու կշղթայեն մեզ բոլորիս թուրքերին սպասարկող հարեմում։
 
Դավադիր վիժվածքը պետք է հեռացվի եւ պատժվի՝ իր ողջ սպասարկու պորտապարողներով»։

← Վերադառնալ ցուցակին