Լուրեր

Մարդիկ տներում, բակերում, աշխատանքի վայրերում հավեսով ու տեղը-տեղին հայհոյում ու անիծում են ձեզ. Արտակ Զաքարյան

11.02.2021

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երբ սրանք 2018թ. խաբեության, կեղծիքի, զրպարտության միջոցով զավթում էին իշխանությունը, այն ժամանակ հայհոյանքն ու անձնաց վիրավորելն անպատժելի էին համարում։
 
Հիմա, երբ իրենց տգիտության պատճառով Արցախը հայրենազրկվել է, 5000-ից ավելի զոհեր ենք տվել, 1000-ից ավելի անհետ կորածներ և 300-ից ավելի գերևարվածներ ունենք, պետությունը հոգևարք է ապրում, իսկ Սյունիքում մեր քաղաքացիները երթևեկում են թշնամու ուղիղ նշանառության տակ՝ օրենք են ընդունում, որպեսզի իրենց հրապարակային չհայհոյեն։
 
Անհոգ եղեք, մարդիկ տներում, բակերում, աշխատանքի վայրերում հավեսով ու տեղը-տեղին հայհոյում ու անիծում են ձեզ, ով ինչպես կարող է»։

← Վերադառնալ ցուցակին