Լուրեր

Արցախը այլեւս չկա, ՀՀ հարավը չլինելու ճանապարհին է. Մարգարիտ Եսայան

11.02.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ազատ-անկախ-Հա-յաս-տա՞ն...մոռացեք...
 
Կարդում եմ լրագրող գործընկերներիս/նախկին ու ներկա/ տարակուսանքը առ այն, որ այսուհետ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողները պարտավոր են ունենալ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը: Հարգելի լրագրողներ, մի զարմացեք...
 
Չէ՞ որ մեր երկրում այլեւս թուրքական իշխանություն է, մոռացեք նախկին ազատ, անկախ Հայաստանը, վերջապես հասկացեք, դուք լուսաբանում եք իր բնույթով թուրքական իշխանությունը, այո, ուրեմն, ինչ կապ ունեք Սյունիքի եւ այլ հայկական բնակավայրերում կյանքը եւ իրականությունը լուսաբանելու հետո, թուրքական անվտանգության մարմինները թույլ կտան, կգնաք-կլուսաբանեք, կադրերում պարտադիր ադրբեջանա-թուրքական դրոշների փողփողումը ցուցանելով, թեպետ դրանք արդեն էնքան շատ են, որ ոնց էլ նկարեք, կհայտնվեն կադրերում...
 
Դե, ուրեմն, պատրաստվեք, շուտով ձեզ հատուկ թույլտվություն պետք կլինի իշխող թուրքական կառավարության եւ պառլամենտի թքպ ֆրակցիայի աշխատանքները լուսաբանելու համար նույնպես...Մի դժգոհեք, սիրելիներս, մի զարմացեք...Ես էլ ձեր զարմանքի վրա եմ զարմանում․․․
 
Արցախը այլեւս չկա, ՀՀ հարավը չլինելու ճանապարհին է, դե, շուտով էն բանուհին դեպի Սեւան հրավերք կանի մեհրիբանխանումին՝ միասին չայ խմելու եւ մուղամ լսելու...Խորը շնչեք-արտաշնչեք․․․քանի դեռ սրանք իշխանություն են, թրքացման գործընթացը թափով առաջ է գնալու․․․»:

← Վերադառնալ ցուցակին