Լուրեր

Պետությունը պահելն ու կառավարելը սիրողական խաղ չէ. Արտակ Զաքարյան

16.02.2021

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ժամանակը մեզ ստիպելու է մտածել, գնահատել, վերագնահատել, արժևորել, կրկին ու կրկին խորհել...
Կապիտուլյանտի ղեկավարած Հայաստանի կորուստները շատ մեծ են, պատճառած ցավն՝ անչափելի։ Բայց կյանքը շարունակվում է և պետք է ապրել։ Ապրել վերգտնված արժանապատվությամբ, կորուստը վերականգնելու հավատով ու կամքով։
 
Մենք նախ և առաջ մտածող Ազգ ենք, իսկ էմոցիաները մեզ պետք են՝ սիրով ու հավատքով ապրելու և ապրեցնելու համար։ Կապիտուլյանտի սերմանած ատելությունն ու թշնամանքը մեզ չի ապրեցնելու այնպես, ինչպես երազում ենք։
 
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ու վաղվա հարցազրույցը մեզ ստիպելու է մտածել։ Մտածել վաղվա օրվա մասին, ապագայի մասին, սերունդների մասին։
Պետությունը պահելն ու կառավարելը սիրողական խաղ չէ, փորձադաշտ չէ, համազգային հարցերում կոպիտ սխալներ չի ընդունում, և չի ներում արկածախնդիրներին։
 
Լավատեսությունը և ազգային մտքի գերակայությունը պետք է դառնան մեր հավաքական ուժի գրավականը»։

← Վերադառնալ ցուցակին