Լուրեր

Հայաստանում տեսակի պայքար է. Մարգարիտ Եսայան

11.03.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հայաստանում տեսակի պայքար է․․․
 
Տեսակներից մեկն առայժմ հաղթանակ չի գրանցել, եւ՝ չի դադարեցնում պայքարը...Մյուս տեսակը դեռ պարտություն չի գրանցել, եւ շարունակում է ապականությունը․․․Թերեւս Աստված մեզ մի նոր դաս է տալիս՝ համբերատար սպասելով՝էս անգամ ի՞նչ կանենք, ո՞ւմ կուղարկենք մահապատժի՝ դարձյա՞լ Քրիստոսին, թե, վերջապես կհասկանանք, թե ո՞վ է իրական հանցագործը․․․
 
Բնության մեջ տեսակների պայքարում հաղթում է ուժեղը եւ ոչ՝ արդարը...
 
Մարդկանց կյանքում, հուսամ՝ հակառակն է․․․Մանավանդ, այս դեպքում ուժն ու արդարությունը նույն տեսակի մեջ են․․․
 
Հ․Գ․Երեկ դեռ պատերազմ էր․․․
 
Վաղը կրկին պատերազմ է․․․»:

← Վերադառնալ ցուցակին