Լուրեր

Մեր երկրում բոլոր կարմիր գծերն անցած են, ամեն ինչ շուռ է եկել.Կարինե Աճեմյան

18.03.2021

Արդեն մեկ տարուց ավելի ձգվող, շատ անհաջող թատերական բեմադրություն է: Այս մասին Սերժ Սարգսյանի և մյուսների գործով նիստից առաջ ի աջակցություն 3-րդ նախագահի ակցիայի ժամանակ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:

 
«Մեր երկրում ամեն բան կարծես գլխիվայր շուռ է եկել: Այն մարդիկ, ովքեր պետք է պատասխան տային օրենքի առաջ կապիտուլացիայի, այդքան զոհերի, երկիրն այս վիճակին հասցնելու համար, հիմա իրենց համար նստած են իրենց աթոռներին կառչած»,-ասաց նախկին պատգամավորը:
 
Կարինե Աճեմյանը դատական գործը որակեց խայտառակ բեմադրություն և համոզմունք հայտնեց, որ ամեն բան ջրի երես է դուրս գալու.
 
«Խայտառակ իրավիճակ է: Ես կարծում եմ, այս ամենը հորինված և շինծու է : Ամեն ինչ ջրի երես է դուրս գալու, պարզվելու է, որ ամեն բան հորինված էր: Հերոսներին անվերջ վարկաբեկել, ուզենալ նրանց վրա սև բծեր գտնել և նրանց դատական պրոցեսների, քաշքշուկների մեջ ներքաշել համարում եմ անթույլատրելի, չնայած մեր երկրում կարմիր գծերն անցած են , ամեն ինչ շուռ է եկել»,-ասաց Աճեմյանը:
 
Վերջինս վստահեցրեց, որ շարունակելու են իրենց պայքարը, հասնելու են Փաշինյանի հրաժարականին և վերականգելու են արդարությունը:

pastinfo.am
 

← Վերադառնալ ցուցակին