Լուրեր

Հայաստանը դարձրել եք աշխարհաքաղաքական մանրադրամ. Շարմազանով

03.04.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջույմ գրել է.

«Կապիտուլյանտներ,Արցախը հանձնեցիք, հիմա էլ թուրքերի հետ համերաշխությունից եք խոսում։

Չի կարող դահիճի ու զոհի միջեւ թշնամանք չլինել, քանի դեռ դահիճը չի պատժվել կամ նվազագույնը դեռ չի ընդունել իր մեղքը։
Հերիք է սեթեւեթեք պանթուրքիստների առջեւ։
 
Հայաստանը դարձրել եք աշխարհաքաղաքական մանրադրամ։
Պատմությունն ու սերունդները սա ձեզ դժվար թե ներեն»։

← Վերադառնալ ցուցակին