Լուրեր

Բա ու՞ր եք պահանջատեր քաղաքացիներ.Կարեն Ավագյան

03.04.2021

 Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ-ում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահացել է 37 մարդ։ 

Մեր ոլորտային ճակատամարտը տանուլ ենք տվել։
Գոնե մեկ անգամ Մոսկվայում խոսեք ոչ թե տալուց, այլ մի բան ստանալուց։
Ռուսներից խնդրեք պատվաստանյութ, խնդրեք բուժման  մեթոդներ ։ 
Վերջ տվե՛ք այս սպանդին։
 
Ձեր բերած պատվաստանյութի կիրառումը սկսե՛ք ժամ առաջ։
Վաղուց պիտի բաշխումն ու մնացյալ լոգիստիկ հարցերով զբաղվեիք, որ վայրկյան առաջ սկսեիք պատվաստումները։
Մոսկվայում Սյունիքի միջանցքը թուրքին նվիրելուց զատ, մեր գործընկեր Ռուսաստանի հետ խոսեք նաև մեր առողջապահական ճգնաժամից։       
 
 Հ.Գ. Բա ու՞ր եք պահանջատեր քաղաքացիներ»:

← Վերադառնալ ցուցակին