Լուրեր

Բանակի հերն անիծել են, «թավշյա» ճանապարհով երկիրը դարձնում են թուրքական վիլայեթ. Մարգարիտ Եսայան

03.04.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ  Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամբողջ մի երկիր Արցախ են կորցրել, 5 հազար եւ ավելի զոհ  տվել, 15 հազար  հաշմանդամ, գերի, անհետ կորածներ, երկրի սահմանները կրկնակի  մեծացել են, բանակի հերն անիծել են, «թավշյա»   ճանապարհով երկիրը դարձնում են  թուրքական  վիլայեթ, ու կանգնել ապրիլյանի 400, լավ, կուզեք՝ 800 հա -ից են խոսում․․․․․

Հարգում եմ, խոնարհվում եմ բոլոր  պատերազմների զոհերի, նրանց հարազատների առաջ, բոլորի․․Բայց, մարդ եղեք, հետո ինչ, որ հիմա  պններում եք աշխատում, հետո ինչ, որ ձեզ «իրենցով»  են արել, իսկ  էս ամենից  զատ, ուրիշ զգացողություններ, ուրիշ ընկալում, իրականության սթափ ընկալում, չունե՞ք․․․․․Ավելի լավ է, այստեղ վերջակետ դնեմ, որովհետեւ շատ դաժան կասեմ, եթե շարունակեմ․․․» ;

← Վերադառնալ ցուցակին