Լուրեր

Արա, բայց դուք ի՜նչ վախկոտ եք. Աշոտյան

01.05.2021

 ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Արա, բայց դուք ի՜նչ վախկոտ եք։
 
Պարզ է, չէ՞, որ հեռարձակման հաճախականությունները «Արմնյուզ» ՀԸ-ից նույն որակով են տրվել և՛ հեռուստաաշտարակին (հանրային մուլտիպլեքս) և՛ կաբելային հեռուստաընկերություններին, սակայն հեռուստաաշտարակից հեռարձակումը եղել է որակական զգալի տարբերությամբ՝ հեռուստադիտողները տեխնիկական խնդիրներով են դիտել հեռարձակվող հարցազրույցը՝ ի տարբերություն կաբելային հեռուստաընկերություններով բարձր որակով այն դիտողների:
 
Ի դեպ, սոցիալական ցանցերում ևս լավ որակով է եղել հարցազրույցի ցուցադրությունը:
Թե ում վախերի պատճառով և ում հանձնարարությամբ է պետական հեռարձակողը Սերժ Սարգսյանի հարցազրույցը նման որակով հասցրել հետուստադիտողին, կարող եք ենթադրել»:

← Վերադառնալ ցուցակին