Լուրեր

Հանրայինի եթերում հայտնի բեղավոր արտադրանքը ինձանից էր կախվել

05.05.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Քիչ առաջ Հանրայինի եթերում հայտնի բեղավոր արտադրանքը ինձանից էր կախվել։
Այդ առիթով հիշեցի այս գրառումս։
 
Ըստ պատմական աղբյուրների, առաջին մեխանիկական հակաբեղմնավորիչները պատրաստվում էին հորթերի կաշվից կամ ոչխարների աղիներից։
 
Ժամանակի ընթացքում գիտատեխնիկական առաջընթացը ներխուժեց նաեւ այս ոլորտ եւ ի հայտ եկան բազմաթիվ նոր նյութեր։
 
Աշխարհն առաջ գնաց, սակայն դատելով քաղաքական դաշտի իշխանական շատ կոնկրետ ներկայացուցչի հարցազրույցներից եւ կաշվի հաստությունից, կարելի է եզրակացնել, որ այդ ոլորտի իննովացիաները նրան շրջանցել են»։

← Վերադառնալ ցուցակին