Լուրեր

Մերժելու ենք կապիտուլյանտ-հողատու-դավաճանների թրքական ոհմակը. Մարգարիտ Եսայան

08.05.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« Շատ սիրելի  մարդ  էր զանգել․«Մարգո, մենք հիմա ինչո՞ւ Շուշիում չենք․․․․․․»

Ես Շուշին առաջին անգամ տեսա 1987-ի աշնանը, Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոցի գմբեթը էսօրվա  պես էր, ադրբեջանցիք, որ հայերի հետ ապրում էին Շուշիում, պահեստ, թե անասնակերի  տեղ էին սարքել, սովետ էր  եւ ԼՂԻմ, շուրջը քար  էր ու թափթփված․․Տխուր տեսարան էր եւ իմ  երկու եւ  մեկ տարեկան դուստրերը մեզ հետ տարած մոմերը վառեցին ներսում ու խաչակնքեցինք, բոլորս,աղոթեցինք,  որ մի օր Շուշին վերադառնա իր նախնական տեսքին․․․

Շուշին երկրորդ անդամ տեսա 1997-ին՝ արդեն մաքուր, վերականգնվող, վերակառուցվող, խնկաբույր եւ խաչառատ․․․Մենակ էի, ծնկի իջա եւ խաչակնքեցի, ասացի, փառքդ շատ Տեր, արդարությունը վերականգնվեց․․․

Հետո  Շուշի  գնում էի ամեն տարի, տարին մի քանի անգամ, տարին տասը անգամ․․․Ֆռֆռում էի Շուշիում տիրոջ պես, երջանիկ, մոմ էի վառում  բոլոր եկեղեցիներում, ինքնավստահ էի, արժանապատիվ․․․Երբ էլ գնայի կամ չգնայի, Եռատոնին՝ Շուշիում էի․․․


Հիմա տանն եմ,  պատերազմից հետո ուժ չունեմ ինքս ինձ  հաղթել, ու գնալ Արցախ, ուժ չունեմ․․․Գիտեմ, որ իմ շատ ընկերներ  ուժ չունեն․․

Բայց չեմ նվնվում,  գիտեմ, որ կրկին արդարությունը կվերականգնվի եւ կրկին մենք Արցախում  Եռատոն, ավելի ճիշտ՝ Քառատոն կնշենք․․․Չկասկածեք․․

Ցանկացեք եւ կտրվի, հավատացեք եւ կստանաք․․Բայց նախ՝  գնացեք եւ  մերժեք  թուրքական գործակալներին մեր երկրի կառավարման ղեկից...Գնալու ենք եւ մերժելու ենք  կապիտուլյանտ-հողատու-դավաճանների թրքական ոհմակը․․․»:

← Վերադառնալ ցուցակին