Լուրեր

Շուտով ՔՊշնիկների գծով մասնագետներ են պետք լինելու. Արտակ Զաքարյան

11.08.2021

 ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Շուտով ՔՊշնիկների գծով մասնագետներ են պետք լինելու։ Որևէ մեկը կարո՞ղ է բանական բացատրություն տալ, ո՞րն էր նախկինում նախագահ Սարգսյանին ջանասիրաբար գովերգող, իսկ հետո կտրուկ նիկոլահպատակ դարձած Շիրակի այսօրվա ելույթի իմաստը։
 
Սևրի դաշնագրի տարելի՞ցը, թե՞ պատմությունից դասեր քաղելը։ Ավելի շուտ չքաղելը։ Տեսնես կապիտուլյանտ Նիկոլը լսե՞ց, հասկացա՞վ, թե ինչպես էր Շիրակը, տողատակերում փաստացի քննադատում նիկոլիզմի վարած քաղաքականության և 100 տարի առաջվա հայկական ողբերգության նույնականությունը։
Զավեշտալին այն է, որ Շիրակը իբր փորձում էր Նիկոլի վարած կործանարար ու դավաճանական քաղաքականությունը պաշտպաներ, բայց ենթատեքստերում բոլորով այլ բան էր ստացվել։
 
Շիրակը ճիշտ էր, որովհետև դատարկությունն ու ակնհայտ չարիքը պաշտպանել հնարավոր չէ։ Կամ էլ պետք է կորցնես մարդկային ինքնասիրությունն ու բանականությունը։ Ի տարբերություն նիկոլապատկան մյուս մանդատակերների՝ Շիրակը փորձեց դա անել արտաքին աշխարհի հաշվին՝ ձեռքի հետ էլ փորձելով պաշտպանել ՌԴ-ին, բայց չստացվեց»։

← Վերադառնալ ցուցակին