Լուրեր

Մնում է քթին կլոունի էն գունդ-կլորիկ կարմիր քթից դնի. Մարգարիտ Եսայան

24.08.2021

ԱԺ ՀՀԿ Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մնում է քթին կլոունի էն գունդ-կլորիկ կարմիր քթից դնի/արյան գույնը իրեն սազում է/, մեծ վարդագույն ակնոց/գույնզգույններին դուր կգա/, ծաղրածուի վարտիքք հագնի ու շարունակի ծրագրի ներկայացումը․․․․
Ալե-հոպ․․․ֆոկուս-մոկուս ու Երասխը չկա, Տավուշի մի քանի գյուղ չկա․․Իսկ եղե՞լ են․․․․․
Դե, ծափ տվողները տու-կակ տուտ․․․
 
Զավեշտ է, երբ 21-րդ դարում երկիրը կապիտուլյացիայի տարած, պետականության հերն անիծած սրիկան երկրի օրենսդիր մարմնի ամբիոնից ծրագիր է ներկայացնում, մի նոր կապիտուլյացիոն ծրագիր․․․։ Դուխով, դուխով տվեք, հանձնեք, սահմանազատեք․․․Դըմփ-դըմփ-հուն չմոռանաք․․․
Տո, լավ է անում, ինքը գիտի ինքը ով է եւ ինչ է անում, իսկ ես գիտե՞մ ես ո՞վ եմ, դո՞ւ գիտես դու ո՞վ ես, մենք գիտե՞նք մենք ո՞վքեր ենք․․Կա՞ այդ «ՄԵՆՔԸ»․․․
Գնանք անջուր լողավազանում լողալ սովորենք, խոստացել են ջուրը լցնել ավելի ուշ․․․․Սեւանը թուրքին տալուց հետո ջուր լինելու է․․․․»:

← Վերադառնալ ցուցակին