Լուրեր

Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում. Շարմազանով

25.09.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում։
Նա Արցախի , մասնավորապես, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից Հայաստանի ԱԺ-ում է վախենում խոսել, ինչպե՞ս կարող էր նա դա անել միջազգային լսարանի մոտ։
Թուրքերից հանդիպում մուրացողը չէր համարձակվի խոսել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումից։
 
Նա պարտության մարմնավորումն է եւ վերջ։
Իսկ Հայաստանի պարտությունների դարաշրջանը շարունակվելու է այնքան ժամանակ, որքան կապիտուլյացիայի խորհրդանիշն իշխանության է»։

← Վերադառնալ ցուցակին