Լուրեր

Իշխանական աթոռներին նստածները իրենց դուրեկան ցանկացած նախադասություն օրենք են դարձնում. Աննա Մկրտչյան

26.09.2021

 Այսօր իշխանական աթոռներին նստած անձիք ցանկացած իրենց դուրեկան նախադասություն կարողանում են անցկացնել ձևական իրավական բոլոր ընթացակարգերով և դարձնել օրենք, որը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնում և՛ պրակտիկ կիրառման համար և՛ ՀՀ քաղաքացիների իրավունքների և ազատությունների տեսանկյունից: ԱԺ-ում սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը ՍԴ ներկայացնելու գործընթացի վերաբերյալ կազմակերպված քննարկման մեկնարկին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

 
Պատգամավորն առաջարկել է քննարկել այն քրեական գործերը, որոնք վերջին շաբաթվա ընթացքում հարուցվել են Նիկոլ Փաշինյանին վիրավորելու հիմքով, քանի որ դրանք իրավական որոշակիության առումով խնդիրներ ունեն:
 
«Մի խնդիր ևս կա, որի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորներով քննարկում ունեցել ենք, բայց դեռ դիմում չունենք ներկայացրած: Դա վերջին մեկ շաբաթվա ընթացքում հարուցված գործերն են՝ ՔՕ այն հոդվածի համաձայն, որտեղ անհայրենիք անձնավորությանը մարդիկ տարբեր բնորոշումներ են տվել: Սրա հետ կապված քրեական գործեր կան հարուցված, որոնք իրավականն որոշակիության տեսանկյունից խնդիրներ ունեն»,-ասաց Աննա Մկրտչյանը:
 
yerkirmedia.am

← Վերադառնալ ցուցակին