Լուրեր

Իրո՞ք, դուք էդքան ախմախ եք, թե ձեզ ախմախի դերում կոնֆորտ եք զգում. Մարգարիտ Եսայան

06.10.2021

ԱԺ ՀՀԿ նաախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Բայց զգո՞ւմ եք քպները եւ նրանց մունետիկները ինչ ջանասիրությամբ են պաշտպանում ադրբեջանական ինքնաթիռների ազատ թռիչքը ՀՀ տարածքի վրայով, եւ այնպես են «կուրծք տալիս», նկատի ունեմ ժարգոնային «դոշ տալը»,  կարծես իրենց հարազատ կաթնատուին են պաշտպանում, ասում են՝քաղաքացիական ինքնաթիռը ինչ որ տեղափոխում է, էդ էլ տեղափոխում է...
 
Յա՜՜՜՜,  իրո՞ք, դուք էդքան ախմախ եք, թե ձեզ ախմախի դերում կոնֆորտ եք զգում․․ Մյուս տաֆտալոգիան՝ ասում են ադրբեջանը առաջ չէր ուզում թռչելու համար ՀՀ-ին փող տալ, հիմա ուզում է եւ թռչում․․․Նախ, ասեք, թե է՞լ ինչի համար է ադրբեջանը ձեզ փող տալիս, ձեր ծախվածության ամբողջ ցուցակը հրապարակեք, եւ հետո, մի հատ էլ օդում կամասուտրա-սալտո կատարեք, գրկախառնվեք եւ ռադ եղեք, բայրաքթարերի ընկեցիկ զավակներ․․․»:
 
 

← Վերադառնալ ցուցակին