Լուրեր

Մենք երկրի ղեկավար ու ԱԳՆ չունենք. Աշոտյան

07.10.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մենք երկրի ղեկավար ու ԱԳՆ չունենք։
 
Դրա համար էլ Ալիեւին Սարգսյանն է պորտատեղադրում։
Դրա համար էլ Իրանի ԱԳ նախարարն է խոսում տարածաշրջանում մեր շահերից։
Դրա համար էլ Եվրոպայում հայկական շահը մենք ենք առաջ տանում եւ ադրբեջանական պատգամավորներին ու փորձագետներին մենք ենք հակադարձում։
 
Հ.Գ. Չէ, շնորհակալություն ասել պետք չէ, մեր պարտքն ու առաքելությունն է դա։ Բավական կլինի չխանգարելը, էլ չասեմ ապուշություններ չմոգոնելը»։

← Վերադառնալ ցուցակին