Լուրեր

Երեք տարի անցավ ե՞ւ. Մարգարիտ Եսայան

09.10.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երեք տարի անցավ ե՞ւ․․․երանի ես սխալ լինեի...
 
Արդեն մոտ տասն օր մեր երկրում կատարվող իրադարձություններին հեռվից եմ հետեւում, կարելի է ասել, կողքից: Ժողովուրդ ջան, պիտի ասեմ, շատախոսության ռեկորդներ են սահմանվում սոցցանցերում, բոլորը խոսում են, իրենց կարծիքով խելոք բաներ են ասում, քննադատում, դատապարտում, ծաղրում, սպառնում, եւ այս իրավիճակը անչափ ձեռնտու է օրվա իշխանությանը: Նիկոլին մի թերագնահատեք, ինքը մուզմուզ առաջ է տանում իրեն հանձնարարված բոլոր պլանները, նա իր առջեւ դրված գործը մզմզալով իրականություն է դարձնում: Եվ մինչ դուք(մենք) խոսում ենք, միակ զենք ունենալով խոսքը, նա ավիրելով առաջ է գնում : Մարդիկ, ժողովուրդ, խելոքներ եւ տաղանդավորներ, սթափվեք, ցավոք, խոսքի արժեքը էս պահին զրոյական է, այլ գործիքակազմ է հարկավոր: Մի օր կարթնանք եւ կտեսնենք բանը բանից անցել է:
 
Արցախ, Հայաստան դաշտում արշալույսները խաղաղ չեն եւ դա ծրագրի հիմնական տողն է...Եթե մեր երկրում կան սթափ ուժեր, քաղաքական ուժեր, պիտի արթնանան, երկար ձգել եւ սպասել , որ Նիկոլի վարկանիշը զրոյացվելու է, մեծ շռայլություն կլինի: Այո այն կտրուկ անկումներ է գրանցում եւ շատ արագ, բայց, չստացվի, որ զրոյական կետին հասնելու ճանապարհին հասցնի անել իր սեւ գործը եւ ավարտին հասցնի սարսափելին»:

← Վերադառնալ ցուցակին