Լուրեր

Հայաստանում պառակտումն ամենուր է․ Կարեն Ավագյան

02.11.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Հայաստանում պառակտումն ամենուր է։ 
 
Հասարաքաղաքականից մինչև սոցիալտնտեսական հարցեր, ամեն ինչ հիմնված է պառակատման վրա։ Հենց այդ պառակտումն է ապահովում իշխանազավթների գոյակցությունը և պառակտումն է, որ թույլ չի տալիս լուծում գտնել որևէ հարցի։
Յուրաքանչյուր լուծում ենթադրում է որոշումների կայացման գործընթաց։Պետության դեպքում մինչև լուծումների որոշման կայացման գործընթացն իրականացվում է քաղաքական համակարգում։
Երևույթներն այնքան են աղավաղել, որ ամեն անգամ քաղաքականություն բառը գործածելիս ստիպված ես լինում լրացուցիչ հիմնավորել կամ համակերպվել այն արտահայտության հետ, որ անհարկի քաղաքականացնում էս հարցը կամ հարցի լուծումը։
 
Ներողություն՝«հարկի» քաղաքականացնելը ո՞րն է, որ անհարկին էլ որը լինի։ Քաղաքականիւթյունը կամ կա կամ չկա։ Իսկ քաղաքականությունը կա բոլոր այն դեպքերում որտեղ կա պետություն։ Դա է գործիքակազմը։ Այդպիսին են աշխարհում գործող բոլոր մեխանիզմները։
Իսկ Ձեզ անհարկի չքաղաքականացնելու կոչերը մի նպատակ են հետապնդում։ Ձեզ հեռացնել հարցի լուծման իրական ճանապարհից։ Ամեն անգամ իշխանազավթները օգտագործելով պոպուլիստական պարզունակ քայլը, իբր չքաղաքականացնելու պրոցեսներ, նրանք հասնում են իրենց նպատակին՝ բացառում մասնակցայնությունը որոշումների կայացման գործում։
Քանի մեր հասարահությունը խնդիրների լուծումը փորձում է տեսնել անհարկի կամ հարկի քաղաքականացման տիրույթում ամեն ինչ շարունակելու է մնալ չլուծված և պառակտված։
 
Ամեն հարց, որն առնչվում է պետականության հետ ունի քաղաքական էլեմենտ։ Ուղղորդվում է քաղաքական կարծիքներով ու քաղաքական գործընթացներով։ Բոլոր որոշումները, գործողություններն ու նույնիսկ անգործությունը քաղաքական քայլեր են, քանզի պետության գործիքակազմը քաղաքական ամբողջություն է։
Հետևաբար, ոչինչն չասող է մի քաղաքականացրեք միտք։ Այն միայն ընդգծում է անհարկի պառակտումը և ի սկզբանե կանխորոշում բարձրաձայնման ձախողումը։
Քաղաքականությունն ու քաղաքականացումը բացասական երևույթներ չեն, ուղղակի մարդիկ են կարողանում այնքան աղճատել հասարակական երևույթները, որ իրենք էլ արտահայտած մտքի սկզբնական իմաստը բեն էլ մտաբերում։
Հ.Գ. Քաղաքականացրեք ամեն որոշում և գտնված լուծում։ 
Միգուցե այդժամ սկսենք ապաքինվել որպես հասարակություն»։

← Վերադառնալ ցուցակին