Լուրեր

Փորձանքը պոզով պոչով է լինու՞մ. Շարմազանով

03.11.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Փորձանքը պոզով պոչով է լինու՞մ։
 
Կապիտուլյանտ կառավարության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով ասում են, թե Հայաստանը զարգանում է։
Սրանց առաջնորդն էր ասում ՝ Արցախը Հայաստան է։
Այսօր այդ Հայաստանի մոտ 800 հազար հեկտարը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Արտագաղթի տեմպերը , գործազրկությունն ու թանկացումներն անասելի չափերի են հասել։
Ու այսքանից հետո սրանք խոսում են զարգացման մասին։
Դուք ոչ թե զարգացում եք բերել, այլ ազգային աղետ, ապատիա եւ արտագաղթ»։

← Վերադառնալ ցուցակին