Լուրեր

Սրանք 3-րդ դասարանի՝ դասը չսովորած Լևոնիկի դեմքով ուզում են ժողովրդին բացատրել, թե բանակն էր մեղավոր. Արտակ Զաքարյան

04.11.2021

Հիմա սրանք եկել են 3-րդ բ դասարանի՝ դասը չսովորած Լևոնիկի դեմքով ուզում են ժողովրդին բացատրել, թե բանակն էր մեղավոր, նախկիններն էին մեղավոր, էս էր մեղավոր, էն էր մեղավոր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

 
«Մեկ տարի է անցել, բայց մենք պատերազմի ահռելի հետևանքները չենք գնահատել։ Ժամանակը կանցնի ու մենք կհասկանանք, որ արագ զարգացող գործընթացներում  կհայտնվենք մի իրավիճակում, որ քաղաքական առումով պրոցեսներին մեզ համար շահավետ մասնակցելու ռեսուրս գրեթե չունենք, որովհետև կորցրել ենք ժամանակ՝ հասկանալու, ով է ներկա, ով է նախկին»,-ասաց Զաքարյանը։
 
 
Նա հավելեց, որ դրանում եմղավոր են նաեւ այն մարդիկ, որոնք հունիսի 20-ին գնացին նորից երկարացրեցին այս պետությունը բոիժելու ժամանակը, պետությունը թողեցին նույն վիճակում՝ հնարավորություն չտալով այն հանել այս վիճակից:
 
news.am
 

← Վերադառնալ ցուցակին