Լուրեր

Բուհական համակարգի «կուսակցականացման» դեմ «պայքարողներ»,լա՞վ եք. Շարմազանով

07.11.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բուհական համակարգի «կուսակցականացման» դեմ «պայքարողներ»,լա՞վ եք։

Իսկ բուհական խորհրդի նախագահ ընտրվող պաշտոնյաներ,դուք ո՞նց եք։
Բա ինչու՞ «կուրծք չեք ծեծում»,որ անթույլատրելի է բուհական խորհուրդների կուսակցականացումը։
 
Պաշտոնյաներին ընտրողներ ու ծափահարողներ,դուք ինչպե՞ս եք,նորմալ տեղավորվե՞լ եք,աչքներդ լույս լինի…
Մարդ պետք է սկզբունք ու համոզմունք ունենա,այլ ոչ թե շահի համար ոտնատակ տա դրանք։
Շարունակեք «ծառայել» ձեր նոր ,բայց այլեւս մշտական «տերերին»՝ շահին ու պաշտոնին»։

← Վերադառնալ ցուցակին