Լուրեր

Հանգիստ զարմացեք . Մարգարիտ Եսայան

09.11.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Անկեղծ ասած, որոշել էի ոչ էսօրվա եւ ոչ էլ նոյեմբերի 9-ի հայտարարության տարելիցի մասին ոչ մի տառ չգրել, բայց չդիմացա...Նայում եմ շատերիդ զարմանքի, բարկության պոռթկումները։ Մեկդ զայրանում եք , ախր ոնց կլինի , ադրբեջանը Շուշիում սալյուտ ա խփում, ներսից, մյուսդ էլ մղկտում էք, խաղաղ մարդ են գնդակահարել, մյուսներին ծանր վիրավորել...Յաաա, իրո՞ք, բա ուրիշ ինչ կա՞...նիկոլը դեռ կա՞, ուրեմն ինչ մի զարմանում եք ...Հետո՞, հըլը հին թաղե՞րն եք...
Հա,ոճս էլ փոխելու եմ,հայերեն խոսքը հիմա ո՞վ է կարեւորում...
Հանգիստ զարմացեք , գրեք, վերլուծեք, ինձ էլ թողեք ոնց կուզեմ գժվեմ...մինչ նոր զոհեր ու նոր կապիտուլյացիոն թղթեր...Ուրի՞շ․․․Տնեցիք ո՞նց են․․․»:

← Վերադառնալ ցուցակին