Լուրեր

«Ռեժիմը ջանք չի խնայում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետրի օկուպացիան՝ 11 տեղամասերում «գցել» ՀԱՊԿ-ի «գրպանը»»․ Շարմազանով

16.11.2021

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռեժիմը ջանք չի խնայում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետրի օկուպացիան՝ 11 տեղամասերում «գցել» ՀԱՊԿ-ի «գրպանը»։

 
Այս ամենի մեղավորը Հայաստանի կապիտուլացված իշխանության ղեկավարն է՝ իր անհեթեթ ու ոչ կոմպետենտ քայլերով։
 
Բազմիցս նշել եմ՝ կապիտուլյացիայի սիմվոլի մնալու դեպքում մենք նոր կորուստների ականատես ենք լինելու։
 
Լուծումը հետեւյալն է. կապիտուլյանտների անհապաղ հեռացում եւ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ երկարաժամկետ ռազմավարական լուծումների պատրաստ ազգային օրակարգ սպասարկող համաձայնության կառավարության ձեւավորում։
 
Այլ արդյունավետ լուծում գործնականում ուղղակի չկա։
 
Հ.Գ. ՀԱՊԿ-ից բողոքելուց առաջ հիշեք,որ ձեր սիրելի կապիտուլյանտն էր ասում՝ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, իսկ դրանից քիչ անց «դրական ազդակներ էր» ստանում Թուրքիայից եւ Գորիս-Կապան ճանապարհի հատվածները համարում ադրբեջանական»։

← Վերադառնալ ցուցակին