Լուրեր

Վերջ տվեք հակառուսական շանտաժ պարունակող հայտարարություններին. Շարմազանով

16.11.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Աժ-ում շոուներ բեմադրելու եւ արեւմտամետ «խաղեր տալու» փոխարեն աշխատեք ՌԴ-ի եւ մասնավորապես 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ՝ գործի դնելու 2010-ին ստորագրված Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրության համապատասխան կետը, ըստ որի ռուսական ռազմաբազան իրավունք ունի պաշտպանել նաեւ հայ-ադրբեջանական սահմանն ամբողջ երկայնքով։
 
Վերջ տվեք հակառուսական շանտաժ պարունակող հայտարարություններին։
Դրանք այսօր ձեռնտու են միայն թուրքերին ու ադրբեջանցիներին»։

← Վերադառնալ ցուցակին