Լուրեր

Հայրենապաշտն իր «անիծված աթոռը» Ազգից ու Հայրենիքից առավել չի կարող սիրել. Շարմազանով

12.12.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենապաշտն իր «անիծված աթոռը» Ազգից ու Հայրենիքից առավել չի կարող սիրել։

 
Հայրենապաշտը չի ասում ՝ ով ուզում է գա,միայն թե նախկինները հետ չգան։
Հայրենապաշտը չի ասում ՝թեկուզ սատանան գա,միայն թե սա գնա,քանի որ սատանային երբեք չի ծառայի։
Հայրենապաշտը չի ասում ՝ թող «նախկին» ու «ներկան» իրար  ուտեն ու իմ իշխանության ճամփան կբացվի։
Հայրենապաշտը նա չէ,ով ավելի քիչ սիրում է Հայաստանը,քան ատում իր քաղաքական հակառակորդին։
Հայրենապաշտը նա չէ ,ով ուրանում է ինքն իր անցյալն ու հանուն պաշտոնի ծառայում  նոր տերերին։
 
Հայրենապաշտը նա չէ,ով ապրում է դիմացինին ինչքան վատ,ինձ այդքան լավ «սկզբունքով»։
Հայրենապաշտը պետք է ապավինի Աստծուն ու Հայրենիքին,ու ոչ երբեք մամոնային։
Հայրենապաշտը թքած ունի բոլոր քաղաքական խաղերի ու հաշվարկների վրա։
Հայրենապաշտը ՝ Հանունի,այլ ոչ թե ճղճիմ ընդդեմի հետեւորդ է։
Կլինենք հայրենապաշտ՝ կունենանք Պետություն,չէ ՝ կգոյատեւենք անիծվածների նման»։

← Վերադառնալ ցուցակին