Լուրեր

Մեկ կենտրոնից հրահանգվում է իրականացնելու գործողություններ, որպեսի մարդկանց մեջ վախի մթնոլորտ ստեղծեն. Եսայան

16.12.2021

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանելով վերջին շրջանում աղմկահարույց ձերբակալումները ու կալանավորումները, նշել է, որ դատարանի բակ է եկել, որպես ՀՀ քաղաքացի՝ պաշտպանելու քաղաքացու շահերը։

 
«Նարեկ Սամսոնյանի շահերը ոտնահարվում են։ Հայաստանում այլևս ունենք կայացած բռնապետություն։ Ձերբակալությունների շղթա է, կարծես ինչ-որ ավազակի կամ թիվ մեկ հանցագործի են ձերբակալում, մարդկանց քաշում, հրում, գցում են, չգիտեմ ինչեր են անում։ Կանչել են հարցաքննության ու նա չի եկե՞լ»։
 
Եսայանը նշեց, որ բռնապետությունը իր գործիքներն է կիրառում, մարդկանց ձերբակալում են մեկը մյուսի հետևից։ Նշեց՝ մեկ կենտրոնից հրահանգվում է իրականացնելու գործողությունները, որպեսզի մարդկանց մեջ վախի մթնոլորտ ստեղծեն, որպեսզի պայքարի միջոցներ չձեռնարկեն։
 
Եսայանը նշեց, որ այս ամենը պետք է դիտարկել նաև Բրյուսելում կայացած հանդիպումների ֆոնին։ Եսայանը հետաքրքրվեց՝ ինչու են միջազգային կազմակերպությունները և մշտապես ակտիվ դեսպանատները «լռում»։ Վստահեցրեց նաև, որ Փաշինյանը հստակ հանձնարարական է կատարում։
 
«Ինքը ունի հանձնարարական, պարտաճանաչ աշակերտի նման կատարում է դա, որը հետևյալն է՝ կործանել, ոչնչացնել ՀՀ պետականությունը, Հայաստանը որպես սուբյեկտ գոյություն չունենա, որովհետև այս տարածքը պետք է տարբեր քաղաքական միավորներին զուտ որպես տարածք, հիմա ինքը սա է անում»։
 
Եսայանը նշեց՝ քանի դեռ չեն համախմբվել, իշխանությանը չեն հեռացրել, ապօրինությունների մշտապես ականատես են լինելու։
 
pastinfo.am
 

← Վերադառնալ ցուցակին