Լուրեր

Հեղափոխությունը չարիք է Հայի համար․ Շարմազանով

22.12.2021

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հեղափոխությունը չարիք է Հայի համար։
 
Դրա արդյունքում Արցախի մեծ մասն այլեւս թշնամու տիրապետության տակ է, թշնամուն «դարձնում» են «խաղաղասեր»  հարեւան։
Թուրքիան հասնում է իր նպատակին. Հայաստանի իշխանության «քթից բռնած» հասնում է իր ծրագրերի իրականացմանը։
Ցեղասպանության միջազգային ճանաչումից ու դատապարտումից, Արցախի դեօկուպացիայից կապիտուլյանտը չի էլ խոտում։
 
Փոխարենը հերթով կալանավորում են քաղաքական այլախոհներին։
Քանի՞ «կոպեկ» արժե այն «պետությունը» որը չունի ազգային նկարագիր՝ զրո։
Հեղափոխություն կոչվածը դավադրություն էր Հայաստանի ու Հայի նկատմամբ եւ վերջ»։

← Վերադառնալ ցուցակին