Լուրեր

Այսօր էլ Սերգեյ Պոտապկինն ավանդույթի համաձայն այցելել է Եռաբլուր. Շարմազանով

28.01.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան իր էջում գրել է.

Երեւանում է Հայաստանի եւ Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում "persona non grata" հայտարարված ,Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը: 

 
Մարդ, ով Ապրիլյան պատերազմի օրերին դիվանագիտական ճակատում հայ ժողովրդի կողքին էր ոչ միայն բարոյապես: 
 
Որպես ԵՄ անդամ երկրի պատգամավոր նա այդ օրերին եկավ Հայաստան, միասին այցելեցինք Արցախի առաջնագիծ: 
 
Նա Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման  ճարտապետներից էր։
 
Նրա ջանքերով նաեւ Լատվիայի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը,որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը։
 
Գործընկերություն, որ վերածվեց ընկերության: 
 
Շնորհակալ եմ, եղբայր:
 
Հ.Գ. Այսօր էլ Սերգեյ Պոտապկինն ավանդույթի համաձայն  այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք է մատուցել Հայ Զինվորին։

← Վերադառնալ ցուցակին