Լուրեր

Հայաստանն էրմենիստան չի դառնալու. Շարմազանով

11.02.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Կարսեցի քաջ Թաթուլի ու թուրք Տուղրիլ Բեկի պատմությունը:
1054թ. տեղի ունեցավ քոչվոր սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը Հայաստան,որը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը:
 
Թշնամուն համառորեն դիմադրություն ցույց տվեցին Կարս քաղաքի պաշտպանները:
Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ:
 
Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից:
Բայց Հայ զինվորականը համարձակորեն Տուղրիլին պատասխանեց.
«Եթե հարվածն իմն է, նա անպայման կմեռնի»։
 
Հ.Գ. Հայաստանն էրմենիստան չի դառնալու»։

← Վերադառնալ ցուցակին