Լուրեր

Նիկոլական սրբի՝ «գռուզչիկ» Բուռնաշի «քրտինքով վաստակածն» ու ավերածը

12.03.2022

  Նիկոլական սրբի՝ «գռուզչիկ» Բուռնաշի «քրտինքով վաստակածն» ու ավերածը

9-րդ դասարանից «գռուզչիկ» աշխատած եւ խիստ կասկածելի եղանակներով օլիգարխ դարձած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, մականունը` Բուռնաշ, ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե նախկիններն են թալանել երկիրը՝ Սերժ Սարգսյանից սկսած մինչեւ վերջին ՀՀԿ-ականը։ Իսկ ինքը՝ Բուռնաշը, իբր թե բարեխղճորեն վճարել է հարկերն ու «գռուզչիկից» դարձել օլիգարխ։ «Ոտներն ամպոտ» Բուռնաշն անգամ չի մոռացել իր կնոջ եղբորը՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին «թալանչու» պիտակ կպցնել։ Առայժմ չենք կարող ասել՝ նրանից բացի, ՀՀԿ-ում  նման երախտամոռները շա՞տ են, համենայն դեպս, նա այս պահին առաջամարտիկն է, ինչը լավագույնս բնութագրում է նրա տեսակը:

Հարստանալու օրինական եւ ապօրինի ճանապարհներ կան: Վերջինի դեպքում կա՛մ դու «քցող» ես, կա՛մ հարկեր ես թաքցրել՝ քաղաքական ծառայություններ մատուցելու ճանապարհով։ Քցելու դեպքում Բուռնաշը «լավ տղերքի» ձեռքից չէր պլստա։ Եթե հաշվի առնենք նրա քաղաքական անցյալը, տրամաբանությունը հուշում է, որ օլիգարխ է դարձել քաղաքական ծառայություններ մատուցելու ճանապարհով։

Այսպես՝ Աշոտ Աղաբաբյանին են պատկանում «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը (ՓԲԸ), «Սոլիդուս» ՓԲԸ (ծածկած լողավազան), «Եվրոպարկ» առեւտրի կենտրոնը (ԲԲԸ), «Ասլենդ»-ը (ՓԲԸ), «Հրազդան մարզահամալիր» (ՊՓԲԸ)-ն եւ այլ մեծ ու փոքր բիզնեսներ։

No description available.

Բուռնաշ կոչված նախկին «գռուզչիկը» գիտակցո՞ւմ է, թե ինչ արժեք ուներ ազգային-պետական հարստություն համարվող «Հրազդան» մարզադաշտը, կամ ի՞նչ անուն կարելի է տալ այդ ազգային բրենդն ավերող և չարչիանոցի վերածող անձին։ Պատասխանները պարզորոշ են, և սույն անձը ճիշտ կանի՝ մտածի, թե ինչ պատասխան է տալու սերունդներին, կամ ինչպես են հիշելու իրեն Հայաստանի նորանկախ հանրապետության պատմության մեջ:

No description available.

Ուշագրավ է, որ նախկին ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը դարձել է մոլի նիկոլական՝ ըստ երեւույթին, կասկածելի ծագման բիզնեսներ ապահովագրելու համար։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Yerkir.am-ի հետ զրույցում շեշտում է՝ նրա նմաններն են, որ Հանրապետական կուսակցության հեղինակությունը պախարակել են եւ թույլ չեն տվել  ՀՀԿ-ական քաղաքական եւ պետական գործիչների իրական կերպարը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերին:

«Շատ ուրախ եմ, որ դրա նմանները գտել են իրենց տեղը Նիկոլի կողքին: Ազգին հարստահարող, պետականություն եւ հայրենիք չունեցող մարդիկ, այո, պիտի խմբվեն Նիկոլի կողքին, եւ այն նույն ճանապարհով, որով Նիկոլն է հեռացվելու, այդ ճանապարհով դրա նմանները կհեռացվեն ասպարեզից: Նախագահ Սերժ Սարգսյանի անունը տալով՝ սեփական ճղճիմությունն ու ոչնչությունը քողարկել չի ստացվի։ Հակառակը՝ դրվում են ուղիղ համեմատականի մեջ, եւ այդ համեմատականում պարզ է լինում, թե Սերժ Սարգսյանն ինչին է նվիրել իր կյանքը՝ Արցախին ու Հայաստանին, մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական հաղթանակներին, իսկ Բուռնաշի նմանները, փողը պաշտելով ու փախցնելով, փորձել են ապրել»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Աղաբաբյանի ունեցվածքին՝ Աննա Մկրտչյանը հույս հայտնեց, որ ապօրինի հարստացման մասին օրենքը կանդրադառնա նաեւ նրա նմաններին ու Նիկոլի կողքին խմբված բոլոր քրեաօլիգարխներին, եւ մենք, վերջիվերջո, կհասկանանք, թե այդ մարդիկ ինչպես են 1990-ականներին հարստացել:

Պատգամավորը շեշտեց՝ Հայաստանը գործող վարչախմբից ազատելուց հետո Աշոտ Աղաբաբյանին եւ նրա նմաններին անդրադարձ կլինի՝ իրավական եւ օրինական հիմքերով։

«Իշխանական Նիկոլը, իհարկե, ժամանակի ընդդիմադիր Նիկոլին շատ հեռու եւ մութ անկյուններում թաղել է, բայց ամեն դեպքում հիշենք, թե ինչ էր ասում պատգամավոր Նիկոլը․ «Հայաստանում բոլոր քրեաօլիգարխները մարդասպաններ են եւ ազգին հարստահարողներ»: Հիմա այդ քրեաօլիգարխները հավաքվել են նրա կողքը, եւ ես շատ ուրախ կլինեմ տեսնել ապօրինի հարստացման մասին օրենքի շրջանակներում այս մարդկանց իրավական պրոցեսները: Դրանք, իհարկե, Նիկոլի օրոք չեն լինի, որովհետեւ նրանք այժմ ծառայում են նրան»,- եզրափակեց պատգամավորը։

Լիանա Սարգսյան

yerkir.am

← Վերադառնալ ցուցակին