Լուրեր

Ի գիտություն Արարատ Միրզոյանի. Արտակ Զաքարյան

16.03.2022

 

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Armen Ashotyan ն այսօրվա իր լայվում հերթական փաստարկված բացահայտումն արեց «ԱԳՆ» Արարատ Միրզոյանի հերթական մանիպուլյատիվ կեղծիքի թեմայով: Որպես հավելյալ ապացույց տեղադրում եմ ԱՊՀ հռչակման մասին Ալմա-Աթայի հռչակագրի բնօրինակը` ստորագրված 1991թ. դեկտեմբերի 21-ին:
Ի գիտություն Արարատ Միրզոյանի, ԱՊՀ շրջանակում, «ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքը», ինչպես նաև «ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները» ԱՊՀ հռչակագրի տեքստում ավելի առաջնային հիշատակում ունեն, քան «միմյանց տարածքային ամբողջականությունների հարգման» մասին ձևակերպումը:
Հռչակագրի բնօրինակը պահպանվում է Աստանայի թանգարաններից մեկում: Փաստաթղթի լուսանկարներն արվել են իմ կողմից, 2016թ-ի օգոստոսին»:
ՀՀ
 
 
 

← Վերադառնալ ցուցակին