Լուրեր

Արարատ Միրզոյանին «պլանի» գլխարկ, հողաթափ ու անդրավարտիք են բերել

17.03.2022

 ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան ԱԳՆ շենքի մոտ շարունակվում է։

«ՔՊ, ինչ անցք ուզում եք տվեք, թուրքին տալու միջանցք չունենք»,- քիչ առաջ իր ելույթում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Այժմ նա ընթերցում է Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած հինգ կետերը, որոնց հավաքվածները անհամաձայնություն են հայտնում։

image_750x_623301afce105

Ակցիայի մասնակիցները արտգործնախարար Արարատ Միրզոյանի համար նվերներ են բերել, որպեսզի նա հագնի ու գնա Անթալիա՝ Չավուշօղլուի հետ հանդիպման։ Երիտասարդները բերել են «պլանի» գլխարկ, հողաթափեր ու անդրավարտիք։

Կարեն Մարտիրոսյան

hraparak.am

← Վերադառնալ ցուցակին